Արթուր Աբրահամը կդառնա Boom-Boom երգի տեսահոլովակի գլխավոր դերակատարը: Ինչպես հայտնի է, այդ երգով Էմմին հանդես կգա Եվրատեսիլ-2011-ում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 29, 2011 21:16

Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ինքը Էմմին: Նա հրաժարվել է բացահայտել կլիպի սյուժեի մանրամասները՝ նշելով, որ կլիպը նկարահանվում է Հայաստանում ու Գերմանիայում և ավարտին կհասցվի մեկ շաբաթում:

Էմմին հայտնել է նաև, որ առաջիկա օրերին նա կսկսի իր պրոմո-տուրը եվրոպական երկրներով, իսկ իր ելույթը Եվրատեսիլում նվիրում է իր հոր՝ քանդակագործ Դավիթ Բեջանյանի հիշատակին, որը վախճանվեց փետրվարին:

Boom-Boom երգը (երաժշտությունը՝ Apricota խումբ, խոսք՝ Սոսի Խանիկյանի, գործիքավորումը՝ Արա Թորոսյանի), որով Էմմին հանդես կգա Եվրատեսիլում, ընտրվեց մարտի 5-ին Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում SMS-քվեարկության և ժյուրիի որոշման միջոցով՝ 50/50 հարաբերակցությամբ: Էմմին հանդես կգա մայիսի 10-ին 4 համարի տակ:

Ընդհանուր առմամբ «Եվրատեսիլ-2011» մրցույթին Դյուսելդորֆում կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: Եվրատեսիլի մասնակից երկրները արդեն անց են կացրել ազգային ընտրությունները և որոշել են իրենց մասնակիցների անունները: Եվրոպայի հեռարձակողների միությունը արդեն ստացել է Եվրատեսիլի մասնակիցների բոլոր երգերը: 2010թ. Եվրատեսիլին մասնակցեց 39 երկիր:

Դիտվել է 1711 անգամ:
Print Friendly

Leave a Reply