Խոշոր ավտովթար Հերացի փողոցի թունելի մոտ. Կա 9 վիրավոր, այդ թվում մանկահասակ երեխաներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 29, 2011 21:00
Երեւանում այսօր` մարտի 29-ին 18:30-ի սահմաններում Հերացի փողոցի նորակառույց թունելի սկզբնամասում, որը տանում է դեպի Խանջյան փողոց, միմյանց են բախվել «ՎԱԶ-21099» մակնիշի 11 ՏՕ 747 համարանիշի եւ «ՎԱԶ-21012» մակնիշի 03 ՏԼ 433 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայրից Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 9 մարդ` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով: Նրանց մեջ կան նաեւ մանկահասակ երեխաներ:
Դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, իսկ քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանը, ով դեպքի վայրի տեղազննման, քննչական փորձարարական աշխատանքներ կատարելուց հետո մեկնել է թիվ մեկ համալսարանական հիվանդանոց, ճշտելու համար վիրավորների ինքնությունը: Նրա հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվել են ՃՈ տուգանային հրապարակ:
ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրստվում:






Facebook
Tweet This
Email This Post
