Ամերիկացի գիտնականը ջրածնի ստացման գծապատկեր է առաջարկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2011 18:29

Մասսաչուսեթսի  տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Դենիել Նոսերը հայտարարել է, որ իրեն հաջողվել է ստեղծել «արհեստական թերթ», որն արևի ճառագայթների ազդեցությամբ կարողանում է ակտիվորեն ջուրը  բաժանել թթվածնի ու ջրածնի: Իր արդյունքները Նոսերը ներկայացրել է Ամերիկյան քիմիական ընկերության  ամենամյա համագումարում, իսկ  դրա կարճ շարադրանքը ներկայացված է նույն կազմակերպության կայքում:

Սարքը բանկոմատի չափսեր ունի, պատրաստված է կրեմնիումից ու այլ (նրա պնդմամբ ոչ թանկարժեք) նյութերից, որոնք գյուտարարը չի հրապարկում: Այդ սարքը տեղավորվում է ջրով լի ամբարի մեջ, ուր արևի ազդեցությամբ ջուրը սկսում է քայքայվել ջրածնի ու թթվածնի: Արդյունքում ստացված նյութերն էլ կարելի է կիրառել էլեկտրական հոսանք ստանալու նպատակով: Նա նշում է, որ իր առաջարկած գծապատկերը նոր չէ, նմանատիպ սարքավորումներ ստեղծել են դեռևս 10 տարի առաջ: Գլխավոր ձեռքբերումը համարում է արտադրության ցածր ինքնարժեքը (նախկին սարքավորումներում կիրառվել են թանկարծեք նյութեր), ինչպես նաև արդյունավետ ու ոչ թանկ կատալիզատորը, որ ստեղծվել է նիկելից ու կոբալտից, ու զգալիորեն արագացնում է  թերթի ներսում կատարվող քիմիական պրոցեսները: Բացի այս ամենը, նրան հաջողվել է սարքավորումը դարձնել հավերժական: Նոր նմուշօրինակն աշխատում է 45 ժամ` առանց նվազեցնելու հզորությունը: Ջրածնի ստացումն արդյունաբերական մասշտաբով  ջրածնային էներգետիկայի անցնելու պայմաններից է, այսինքն` ածխաջրածնի փոխարեն կկիրառվի ջրածին: Ջրածնի այրումից անջատվում է ջուր, որը թեորիապես (եթե ջրածնի ստացման հարաբերական անվտանգ միջոցներ ստեղծվեն) նոր էներգետիկան կդարձնի շրջակա միջավայրի համար անվտանգ:

Դիտվել է 1916 անգամ:
Print Friendly

Leave a Reply