Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ս.թ. մարտի 31-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյը

Պաշտոնական, Օրվա լուր | | March 29, 2011 18:30

Այցի շրջանակներում Շվեյցարիայի նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ, կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, կայցելի Գանձարան և Մայր տաճար:
Նախագահ Միշելին Կալմի-Ռեյը կմասնակցի նաև Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան բացման արարողությանը:
Պաշտոնական այցի երկրորդ օրը` ապրիլի 1-ին, Շվեյցարիայի նախագահը կմեկնի Գյումրի, որտեղ կայցելի «ԿԱԶԱ» շվեյցարական հումանիտար հիմնադրամ:

Դիտվել է 1972 անգամ:
Print Friendly

Leave a Reply