Իսրայելական անապատում կառուցել են էլիտար հյուրանոց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2011 17:57

Isrotel Իսրայելի խոշորագույն հյուրանոցային ցանցն ապրիլի 17-ին էլիտար հյուրանոցի բացումը կանի: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, հյուրանոցը տեղակայված է Ռամոն խառնարանի վրա, որը աշխարհում գոյություն ունեցող 7  բնական էրոզացված խառնարաններից  մեկն է: 5 հա տարածք զբաղեցնող «Բերեշիթ» հյուրանոցի շինարարությունը տևել է 5 տարի: Արտաքին տեսքը նախագծել է Feigin Architects ընկերությունը, իսկ ներքին ձևավորումը անգլիացի ճարտարապետ Հարրի Գրեգորին է կատարել: Հյուրանոցի կառուցման համար ներդրվել է 45 մլն դոլար: Isrotel –ի գլխավոր տնօրեն Լիոր Ռավիվը խոստովանում է, որ անապատի կենտրոնում հյուրանոց կառուցելն իսկապես էլ մեծ համարձակություն է, քանի որ այստեղ ծով չկա: Այդուհանդերձ, հյուրերն այստեղ բնության ներդաշնակություն կզգան: Համալիրն ունի 111  ամառանոց, որոնցից 42-ն ունեն սեփական լողավազանը, թենիսի կորտը, ստորջրյա երաժշտությունով ապահոված լողավազանները, սրահները, մի քանի ռեստորան, ախոռ, մեծ «կանաչ գոտի», լեռնային հեծանիվների ու ջիպերի վարձույթ: Հանգստացողները կարող են նաև օդապարիկով թռչել: Isrotel –ի ղեկավարությունը ենթադրում է որ հանգստացողների 70%-ը իսրայելացիներ կլինեն, քիչ չեն լինի նաև արտասահմանցիները, մասնավորապես` ռուսներն ու ուկրաինացիները: Isrotel  հյուրանոցային  ցանցը հիմնել է  անգլիացի ձեռներեց ազգությամբ հրեա Դեվիդ Լյուիսը:  Ցանցի առաջին հյուրանոցը` King Solomon-ը բացվել է 1984-ին, Կարմիր ծովի ափին գտնվող Էյլաթ քաղաքում: Ներկայումս Isrotel –ը Իսրայելում ունի 13 հյուրանոց:

Դիտվել է 1314 անգամ:
Print Friendly

Leave a Reply