Հոնգկոնգում բացվել է աշխարհի ամենաբարձր հյուրանոցը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 29, 2011 17:29Հոնգկոնգում տեղի է ունեցել աշխարհի ամենաբարձր հյուրանոցի բացումը:Ritz-Carlton հյուրանոցը զբաղեցնում է Կոուլուն միջազգային առևտրի
կենտրոնի 102-118 հարկերը: Համալիրի բարձրությունը (ամենաբարձր շենքն է քաղաքի) 490 մետր է: Այն նախատեսված է 312 համարների համար, որոնցից յուրաքանչյուրը 50 քառ մ է: Հյուրանոցի տարածքում է գործելու աշխարհի ամենաբարձր բարը, ակումբային գոտին` շրջապատկերային լուսամուտներով, առողջարարական կենտրոնը, լողավազանը և 6 ռեստորան: Արժեքը քաղաքի մյուս հյուրանոցների համեմատ բավականին բարձր է: Այսպես, օրինակ` «դելյուքս» կարգի համարը նվազագույնը 770 դոլար է` մեկ օրվա համար: Նախագահական «լյուքսը»` 12,8 հազար դոլար: Մինչ օրս ամենաբարձր հյուրանոցը համարվում էր Park Hyatt-ը, որը գտնվում է Շանհայի Համաշխարհային ֆինանսական կենտրոնի 79-93 հարկերում: Դա նույնպես համարվում է Չինաստանի ամենաբարձր շենքը: 2014-2015-ին ամենաբարձր հյուրանոց կդառնա J-Hotel-ը, որը տեղակայվելու է “Շանհայի աշտարակ» բազմաֆունկցիոնալ համալիրում: Հյուրանոցը զբաղեցնելու է 632 մետրանոց շենքի 84-110 հարկերը: Ենթադրվում է, որ այն կդառնա աշխարհում բարձրությամբ 2-րդ շենքը` ՄԱՄ-ի «Բուրջ Խալիֆից» հետո: Ամենաբարձր հյուրանոցը, որն ամբողջովին ծառայում է որպես հյուրանոց, Դուբայում 2010-ին բացված Rose Rayhaan է, որի բարձրությունը 333 մ է:






Facebook
Tweet This
Email This Post
