Կանանց պատմության միամսյակի շրջանակում դեսպանը հյուրընկալում է շարադրության մրցույթի հաղթողներին

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Օրվա լուր | | March 29, 2011 17:33

Ս.թ. մարտի 29-ին Կանանց պատմության միամսյակի շրջանակում ԱՄՆ դեսպանի նստավայրում  թեյելու էին հրավիրվել «Ես ինքս եմ կետում իմ ապագան» խորագրով ստեղծագործական շարադրությունների մրցույթի եզրափակիչ փուլ անցած ավագ դպրոցի տասն աշակերտուհիները և Հայաստանի մի խումբ առաջադեմ կին գործիչներ, ովքեր եկել էին երիտասարդների հետ կիսելու իրենց կյանքի հետաքրքրական դրվագները: Դեսպանը հաղթողներին հանձնեց հավաստագրեր և ժամանակից անգլերենի բառարաններ:

Ավագ դպրոցի աշակերտուհիների շրջանում անցկացված ստեղծագործական շարադրության այս մրցույթը նախաձեռնել էր ԱՄՆ դեսպանությունը` ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ: Մասնակիցները մեջ էջի սահմաններում ներկայացրել էին ապագայի մասին իրենց տեսլականը: Այս մրցույթի նպատակն էր ոգեշնչել երիտասարդ աղջիկներին, որպեսզի նրանք մտորեն  հասարակության  մեջ իրենց ունեցած դերի մասին և գիտակցեն առաջնորդող դիրքի հասնելու իրենց ներուժը:

Կանանց պատմության միամսյակը նշվում է ամեն տարի մարտին` արժանին մատուցելու այն ներդրումներին, որ ամերիկյան պետության ձևավորման գործում ունեցել են կանայք: Նախագահ Օբամայի հայտարարության մեջ ասված է. «Երբ մենք մեր գնահատանքն ենք հայտնում մեր երկիրը կերտած կանանց, պետք է հիշենք, որ այսօր մենք ունենք առաջադրանք գրելու կանանց պատմության հաջորդ գլուխը: Մենք պետք է սովորեցնենք մեր դուստրերին, որ ոչ մի խոչընդոտ անհաղթահարելի չէ, որ վեր բարձրանալիս ոչինչ չի փակի նրանց ճանապարհը և միայն այս կերպ կարող ենք ոգեշնչել նրանց, որպեսզի հասնեն իրենց ամենաբարձր հավակնություններին ու իրական հավասարության»:

Դիտվել է 2342 անգամ:
Print Friendly

Leave a Reply