Տեղաբաշխվել են 7 շաբաթ մարման ժամկետով պարտատոմսեր
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 29, 2011 14:35
Այսօր տեղի է ունեցել 7 շաբաթ մարման ժամկետով պետական կարճաժամկետ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 630 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 630 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 991 189 873 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 6.5303 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 6.7717 տոկոս:
Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից հաղորդում են, որ աճուրդին մասնակցել է 3 դիլեր:






Facebook
Tweet This
Email This Post
