Ինչից են դժգոհ ռուսները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 29, 2011 15:31

Ֆուտբոլի Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների երևանյան հանդիպումը պատմություն է դարձել, սակայն դրա շուրջը  տարաբնույթ խոսակցությունները շարունակվում են:Իրենց դժգոհությունն են հայտնել ռուսաստանցի գրչի մշակները, որ լրագրողների համար առանձին մուտք չի նախատեսված եղել և հրմշտոցով, պատերի վրայով են ստիպված եղել անցնել, որպեսզի մարզադաշտ մտնեն: Ռուսական «Սովետսկի սպորտ» թերթն էլ մեջբերել է Երկրպագուների համառուսաստանյան միության ղեկավար Ալեքսանդր Շպրիգինի խոսքը: Ըստ նրա Երևան ժամանած  ոչ բոլոր ռուսաստանցի ֆուտբոլասերներն են կարողացել մտնել «Հանրապետական» մարզադաշտ: «Շուրջ 100 երկրպագուներ չեն կարողացել մարզադաշտ մտնել, նրանց չեն թույլատրել այդ անել, քանի ոչ մի փոքր  ուշացել են, և, չնայած այն բանին, որ տոմսեր են ունեցել, որոնք հայկական կողմը տրամադրել էր ՌՖՄ-ին: Ընդունող կողմը դա բացատրել է նրանով, որ տրիբունաներում այլևս ազատ տեղ չկա: Բայց դա երկրպագուների խնդիրը չէ: Կփորձենք հասկանալ իրավիճակը: Եթե նույնիսկ փոխհատուցվի տոմսերի գումարը, միևնույն է, այդ երկրպագուների համար դա շատ փոքր մխիթարություն կլինի»,-ասել է նա:

Դիտվել է 1095 անգամ:
Print Friendly

Leave a Reply