Այնքան էլ վստահ չեն խաղում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 29, 2011 14:04

Ֆրանսիայի Էքս լը Բեն քաղաքում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության 7-րդ տուրում Հայաստանի ներիկայացուցիչներն այնքան էլ հաջող հանդես չեկան: Մասնավորապես, Վլադիմիր Հակոբյանը ոչ- ոքի  խաղաց ֆրանսիացի Յանիկ Պելետիեի, Սամվել Տեր-Սահակյանը՝ ռուսաստանցի Բորիս Գրաչովի, Արման Փաշիկյանը՝ անգլիացի Մեթյու Քորնեթի, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Չեխիայի ներկայացուցիչ Յովանկա Հուսկայի հետ: Իսկ Ավետիք Գրիգորյանը և Հրանտ Մելքումյանը պարտվեցին համապատասխանաբար ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյին և անգլիացի  Լյուկ Մաքշեյնին:

Մասնակիցների դասավորությունը

1. Պոտկին 6
2. Վալեխո 5,5
3. Նիսիպեանու 5,5
4. Վոլոկիտին 5,5
5. Ռագեռ 5,5
39. Գաբրիելյան 5
40. Ղարամյան 5
63. Տեր-Սահակյան 4,5
68. Սարգսյան 4,5
83. Փաշիկյան 4,5
85. Հակոբյան 4,5
109. Մելքումյան 4
124. Գրիգորյան 4
126. Զ. Անդրիասյան 4
133. Գովչյան 4
168. Ռ. Հովհաննիսյան 4
336. Պողոսյան 2
364. Հազարապետյան 2
Դիտվել է 936 անգամ:
Print Friendly

Leave a Reply