Ջրհեղեղ Թաիլանդում. զբոսաշրջիկներ չեն կարողանում ցամաք հասնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2011 13:42

Թաիլանդում Սամուի կղզու օդանավակայանը այսօր կանգնեցրել է աշխատանքը ուժեղ քամու և ամպրոպի պատճառով: Հետաձգվել են ավելի քան 30 չվերթներ: Հազարավոր զբոսաշրջիկներ չեն կարողանում հեռանալ հանգստյան գոտուց, քանի որ կղզիները և մայր ցամաքը կապող լաստային կապը նույնպես չի գործում: Դեպի Չավենգ և Բոպուտ տուրիստական կենտրոններ տանող ճանապարհները  մնացել են ջրի տակ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում Ռուսաստանից զբոսաշրջիկ  Նատալյան ասել է , որ «ավիաընկերությունը չի կարողանում ասել թռիչքի ժամանակը  և նշել է , որ չվերթը կարող է մի քանի օր հետաձգվել:  Ծովը ահավոր փոթորկում է , ոչ մի հույս, ճանապարհներն էլ են վտանգավոր, ամեն տեղ ջուր է , կեղտ, քարեր,-ասում է Նատալյան ,- եթե չթռչենք այսօր, ավիաընկերությունը մեր խումբը կուղարկի հյուրանոց »:  Այժմ Սամուիում մոտավորապես Ռուսաստանից մեկուկես հազար զբոսաշրջիկ կա:.

Թայլանդի հարավում տարերքը մոլեգնում է վեց գավառներում, որոնցից են օտարերկրացիների համար հայտնի Չումահոնը,Սուրատանին, Թրանգը: Ճանապարհները ջրի տակ են , չի աշխատում երկաթգիծը: Որոշ շրջաններում ջուրը բարձրացել է 2 մետր:Սիամական ծոցում և Անդամանյան ծովում  ալիքների բարձրությունը երկու- երեք մետր է:

Վատ եղանակ է նաև այնպիսի հայտնի կուրորտներում, ինչպիսիք են Պխուհետ,Պհի-Պհի,Սիմիլան կղզիները և Քրաբի և Թանգ գավառները:

Ավելի վաղ հաղորդվել էր ,  որ Թաիլանդում  բնության տարերքից արդեն  8 մարդ է զոհվել:

Դիտվել է 1241 անգամ:
Print Friendly

Leave a Reply