Ավտոտնակից գողություն կատարած անձանցից մեկը ձերբակալվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 29, 2011 13:37
Երեկ` ժամը 13.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել 35-ամյա Համլետ Զ.-ն և հայտնել, որ գիշերն իր ավտոտնակից գողացել են էլեկտրական 10 շարժիչ, էլեկտրական սղոց, 200 մ պղնձյա մալուխ և տնտեսական ապրանքներ` պատճառելով 500.000 դրամի նյութական վնաս:
Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ նշված գողությունը կատարել են 27-ամյա Ռոմիկ Ս.-ն, 25-ամյա Պետիկ Ս.-ն և 34-ամյա Մարատ Գ.-ն, որոնք գողոնը տեղափոխել են Ռոմիկ Ս.-ի վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայով:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ Ռոմիկ Ս.-ն ձերբակալվել է:
Գողոնն առգրավվել է, ավտոմեքենան՝ տեղափոխվել տուգանային հրապարակ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Պետիկ Ս.-ին և Մարատ Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
