Զինված անձը փորձել է թալանել «Կոնվերս բանկ»-ը. Նա բանկի ներսում մի քանի կրակոց է արձակել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 29, 2011 13:26

Զինված անձը մտել է բանկի բաժանմունք եւ կրակոցներ արձակել: Ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն քիչ առաջ` ժամը 12:30-ին  ահազանգ է ստացվել, որ Նոր-Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի 12/10 հասեում գտնվող «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի Նոր-Նորքի մասնաճյուղում զինված անձ է մտել եւ փորձում է հանցագործություն կատարել: Բանկ մտած անձը ներսում արձակել է երկու-երեք կրակոց:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանցագործը վնասազերծվել է ոստիկանության աշխատակիցների կողմից եւ ստացել մարմնական վնասվածք: Նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում են ՀՀ ոստիկնապետի առաջին տեղակալ գեներալ-մայոր Հունան Պողոսյանը, Երեւանի ոստիկանապետ գեներալ-մայոր Ներսես Նազարյանը եւ ոստիկանության այլ ներկայացուցիչներ:

Քիչ առաջ դեպքի վայր են ժամանել ոստիկանության փորձաքրեագիտական  վարչության աշխատակցիները եւ համապատսապան աշխատանքներ են իրականացնում:

Նշենք, որ բանկում հայտնաբերվել է տոպրակ, որում եղել է խոշոր չափի գումար, ինչպես նաեւ «Մակարով» տեսակի ատրճանակ` իր պահունակով:

Շուտով դեպքի վայր են ժամանելու նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայության  աշխատակիցները` քննչական աշխատանքներ կատարելու նպատակով:

Դիտվել է 1279 անգամ:
Print Friendly

Leave a Reply