Հայաստանի ըմբիշներից սպասելիքները մեծ են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 29, 2011 12:56

Հայաստանի ըմբիշներին լուրջ փորձություն է սպասում մարտի 29-ից մինչև ապրիլի 3-ը Գերմանիայի Դորտմունդ քաղաքում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: Մեր երկրի ներկայացուցիչներից սպասելիքները մեծ են: Ահա թե ում են վստահել պաշտպանելու Հայաստանի պատիվը ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքական թիմերի մարզիչներ Արայիկ Բաղդադյանը և Լևոն Ջուլֆալակյանը:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքական. 55 կգ` Միհրան Ջաբուրյան, 60 կգ` Աշոտ Տերտերյան, 66 կգ` Ժիրայր Հովհաննիսյան, 74 կգ` Մուսա Մուրթազալիև, 84 կգ` Վադիմ Լալիև, 96 կգ` Էդգար Ենոքյան, 120 կգ` Ռուսլան Բասիև:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքական. 55 կգ` Ռոման Ամոյան, 60 կգ` Վահան Ջուհարյան, 66 կգ` Սասուն Ղամբարյան, 74 կգ` Արսեն Ջուլֆալակյան, 84 կգ` Արթուր Շահինյան, 96 կգ` Արթուր Ալեքսանյան, 120 կգ` Յուրի Պատրիկեև:

Ստուգատեսում ուժերը կչափեն չորս տասնյակ երկրների ներկայացուցիչներ: Ի դեպ, հայ ըմբիշներ ընդգրկված են նաև այլ երկրների հավաքականներում: Ուկրաինայի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականում է Նիկոլայ Այվազյանը (55 կգ), Մոլդովայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականում են` Էդվարդ Բարսեղյանը (60 կգ) և Էդգար Մելքումովը (66 կգ): Այսօր պայքարի ոլորտ կներգրավվեն ազատ ոճի 60, 74, 96 կգ քաշային ըմբիշները: Մարտի 30-ին հանդես կգան 55, 66, 84 եւ 120 կգ քաշայինները: Ապա մրցագորգը երկու օր կտրամադրվի այս մրցաձևի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումները կկայանան ապրիլի 2-ին (55, կգ 66 կգ, 84 կգ, 120 կգ ) և 3-ին (60 կգ, 74 կգ, 96 կգ):

Դիտվել է 1064 անգամ:
Print Friendly

Leave a Reply