Տիչինայի փողոցում 15-ամյա տղայի են վրաերթի ենթարկել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 29, 2011 13:30

Ոստիկանության Մալաթիայի բաժնում մարտի 27-ին, ժամը 15.10-ին, հաղորդում է ստացվել, որ թիվ 19 պոլիկլինիկայի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա Միքայել Գ.-ին:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 14.30-ին, 70-ամյա  Վաչագան Տ.-ն «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Տիչինայի փողոցի թիվ 103 տան մոտ վրաերթի է ենթարկել Միքայել Գ.-ին, որը  վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հաղորդմամբ` կատարվում է քննություն:

Դիտվել է 836 անգամ:
Print Friendly

Leave a Reply