Փրկարարներն օգնության են հասել Կոմիտասի պողոտայի 90-ամյա բնակչին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 29, 2011 12:25
Երեկ`ժամը 18.02-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 3-րդ շենքի թիվ 23 բնակարանի բնակիչը վատառողջ լինելու պատճառով չի կարող բացել բնակարանի դուռը:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատը:
Փրկարարների կողմից բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1921թ.-ին ծնված Օֆելյա Պետրոսյանը, որին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և հանձնվել հարազատներին:






Facebook
Tweet This
Email This Post
