Եղեգնաձոր-Երևան ճանապարհին շրջվել է հեղուկ գազով լիցքավորված ավտոցիստեռնը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 29, 2011 12:20

Երեկ` ժամը  14.50-ին, ստացված տեղեկության համաձայն` Վայոց ձորում՝ Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի 21-րդ կիլոմետրում շրջվել է «Մերսեդես» մակնիշի 22 Ա 58110 պետհամարանիշի ավտոցիստեռնը:

Դեպքի վայր է մեկնել մեկնել փրկարարական ուժերի վարչության փրկարական ջոկատը, ինչպես նաեվ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում Իրանի Իսլամական Հանրապետու­թյան քաղաքացի Հաբիթ Տիտիկին պատկանող 22 տ հեղուկ գազով լիցքավորված ավտոցիստեռնը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: Զոհեր և վիրավորներ չկան, գազի արտահոսք չկա: Գազը նախատեսված է «DD» ընկերության համար, որի ներկայացուցիչը գտնվել է դեպքի վայրում:

Դեպքի վայր ժամանած երկու ավտոկռունկի միջոցով չի հաջողվել ուղղել ավտոցիստեռնը: Սահմանվել է հերթապահություն:

Աշխատանքները շարունակվում են:

Դիտվել է 1043 անգամ:
Print Friendly

Leave a Reply