Հազի դեպքում պետք չէ հակաբիոտիկ դեղորայք նշանակել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | March 29, 2011 12:01

Հետազոտողների միջազգային խումբն առաջարկել է  հակամանրէային (հակաբիոտիկ) դեղորայք նշանակելուց չառաջնորդվել հազի ժամանակ անջատվող խորխի գույնով: Հետազոտության համար եվրոպական երկրներից ավելի քան 3,4 հազար  սուր հազով հիվանդի են ուսումնասիրել ու պարզել, որ այն հիվանդները, որոնց մոտ  հազի ժամանակ անջատվող խորխը կանաչ կամ դեղին գույն  ունի, բժիշկները 3 անգամ ավելի հաճախ են նշանակում հակամանրէային դեղորայք, քան նրանց, ում մոտ խորխն անգույն է :

Ընդ որում, դեղորայք նշանակվել է առանց բարդության աստիճանը գնահատելու: Բացի այդ, ինչպես թաց, այնպես էլ չոր հազի դեպքում առողջացման տևողությունը ոչ մի կերպ կապված չի եղել հակամանրէային դեղորայքից:  Նրանք հաստատեցին նաև այն ենթադրությունները, թե հազը, եթե կոմնակի բարդություններ չունի, ինքն իրեն անցնում է: Դրա հետ կապված, մասնագետները կասկածի տակ են առնում հակամանրէային դեղորայքի նշանակման  նպատակահարմարությունը:

Դիտվել է 2089 անգամ:
Print Friendly

Leave a Reply