Թթվածնային կոսմետիկան` վաղ կլիմաքսի պատճառ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 29, 2011 11:42
Պերֆտորածխաջրերի խմբի նյութերի ազդեցությունը կնոջ օրգանիզմի վրա հանգեցնում է վաղ դաշտանադադարի: Համապատասխան հետազոտությունների արդյունքները ներկայացվել են Journal of Clinical Endocrinology & Metabolis ամսագրում:
Հետազոտության ղեկավարը Արևմտյան Վիրջինիայի բժշկության դպրոցի համաճարակաբանության պրոֆեսոր Սառա Նոքսն է: Նա 18-65 տարեկան 26 հազար կնոջ տվյալներ է վերլուծել ու նրանց օրգանիզմում տարբերակել պերֆտորածխաջրերի (ՊՖԱ) երկու մակարդակ: Արդյունքում Նոքսն եզրակացրել է, որ ինչքան բարձր է կնոջ օրգանիզմում ՊՖԱ-ի մակարդակը, այնքան վաղ է սկսվում դաշտանադադարը:
ՊՖԱ-ն արհեստական նյութ է ու թունավոր, որն օգտագործվում է անջրաթափանց ու չկեղտոտվող կտորներ, պլաստիկե տարաներ պատրաստելու, գերձայնային հետազոտություններ կատարելու և աչքի վիրահատությունների դեպքում: Բացի այդ ՊՖԱ են կիրառվում մի քանի կոսմետիկական արտադրանքների մեջ, որոնք «թթվածնային կոսմետիկա» անունն են կրում: Ենթադրվում է, որ նյութի մեջ լուծված թթվածինը երիտասարդացնում է մաշկը: Դաշտանադադարի միջին տարիքը 51-ն է: Իսկ 40-ից հետո դաշտանադադարի դեպքերը պայմանավորված են զանազան հիվանդություններով:






Facebook
Tweet This
Email This Post
