Տոնգայի ափերին հայտնաբերել են խորտակված նավի մնացորդները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | Հայկուհի Բարսեղյան | August 12, 2009 16:20
Այսօր փրկարարները գտել են «Արքայադուստր Աշիկա» նավի մնացորդները, որը խորտակվել էր խախաղօվկիանոսյան Տոնգա կղզի–պետության մոտակայքում:
Նավը գտել են 110 մետր խորությամբ իրականացվող ստորջրյա որոնողական աշխատանքների միջոցով` Տոնգայի մայրաքաղաքից 140 կմ հյուսիս–արևմուտք:
149 ուղևորներով նավը խորտակվել էր օգոստոսի 5-ին: Հաջողվել է փրկել միայն 54 մարդու, գտնվել է 2 դիակ, 93 մարդ համարվում է անհետ կորած:






Facebook
Tweet This
Email This Post
