«Սարդ-մարդը» մագլցել է աշխարհի ամենաբարձր շենքը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 29, 2011 11:02Ֆրանսիացի Ալեն Ռոբերը, որ հայտնի է նաև «Սարդ-մարդ» մականունով, մագլցել է աշխարհի ամենաբարձր
շենքը` Դուբայում գտնվող «Բուրջ-Խալիֆ» երկնաքերը: Ռոբերը 828 մ բարձրություն ունեցող շենքի վրա է մագլցել ավելի քան 6 ժամում: Կազմակերպիչների պահանջով ալպինիստը կիրառել է անվտանգության մի քանի սարքավորում, չնայած նա սովորաբար ոչինչ իր հետ չի վերցնում:
Ռոբերն ինքը խոստովանել է, որ 700մ բարձրության վրա աշտարակի առանձնահատուկ կառուցվածքի պատճառով ինքը պետք է կիրառի ալպինիստական հարմարանքներ: Նրա վերելքին հարյուրավոր մարդիկ էին հետևում: Իսկ ներքևում շտապօգնության մեքենաներն էին հերթապահում: Սովորաբար ալպինիստը խնդիրներ է ունենում իշխանությունների հետ, քանի որ հիմնականում նրանց համաձայնությունը չի ունենում, բայց ոչ այս անգամ, քանի որ աշտարակի սեփականատեր ընկերությունից ժամանակին ստացել էր թույլտվություն: Ֆրանսիական «սարդ-մարդը» ավելի քան 70 շենքեր է «գրավել» ողջ աշխարհում:






Facebook
Tweet This
Email This Post
