Քադաֆիի տղան `Համիսը, հայտնվել է հեռուստաէկրաններին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2011 11:08

Լիբիական պետական հեռուստատեսությունը ուղիղ եթերով կադրեր է ցույց տվել, որոնք հերքել են Մուամարա Քադաֆիի տղաներից մեկի`Համիսի մահը:  Կադրերում երևում է, որ գնդապետի  32-ամյա որդին ողջունում է իր հոր կողմնակիցներին Տրիպոլիի իրենց նստավայրում:

Քադաֆիի որդուն շատ նման տղամարդու կադրերը հերքում են արաբական ԶԼՄ-ներով տարածված տեղեկատվությունը Համիս Քադաֆիի մահվան մասին:

Մի քանի օր առաջ որոշ ԶԼՄ-ներով և ինտերնետով հայտնվեցին նյութեր, որոնց համաձայն արևմտյան կոալիցիայի ՌՕՈւ –ի հարվածներից զոհվել է Համիսը  կամ էլ զոհ է դարձել ներկա ռեժիմի նկատմամբ թշնամաբար տրամադրված ռազմական օդաչուի հարվածներին:

Համիս Քադաֆին գնդապետի յոթերորդ որդին է և  էլիտար 32-րդ բանակային բրիգադի հրամանատարը, որը կռվում է ընդդիմադիրների ջոկատների դեմ, հիշեցնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դիտվել է 1231 անգամ:
Print Friendly

Leave a Reply