Հրդեհ` Եղվարդի խճուղում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 29, 2011 11:53

Մարտի 28-ին ՝ժամը  08.58-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Եղվարդի խճուղու թիվ 111 հասցեում գտնվող «Արաքս»  ԲԲԸ-ին պատկանող չորանոցում: «Հրդեհ թիվ 1 բիս» կանչով դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ հրդեհաշիջման ջոկատից երկու մարտական հաշվարկ,ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:  Հրդեհը մեկուսացվել է ժամը  09.12-ին, մարվել` 09.19-ին:  Այրվել է 10 խմ մանրատախտակ:

Նույն օրը՝ժամը 15.58-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Թխկուտ գյուղում:  Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.36-ին, մարվել`17.12-ին:  Այրվել են 10 ծառ եվ 1000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Նույն օրը՝ժամը 20.34-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կիլոմետրում գտնվող Ջրաբերի ավազահանքի հարակից տարածքում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.57-ին, մարվել`21.12-ին:  Այրվել են 1000 քմ մակերեսով խոտածածկ տարածք. և մասամբ՝ 20 պտղատու ծառ:

Նույն օրը՝ժամը 21.25-ին, ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Կարբի գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.00-ին, մարվել`22.10-ին:  Այրվել են  3 հա խոտածածկ տարածք և 1 հա նորատունկ այգի:

Նույն օրը՝ ժամը 22.43-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 5/1 հասցեում գտնվող «ԱՌՈԿ»ՍՊԸ-ին պատկանող թղթի արտադրամասում:  Դեպքի վայր են մեկնել  չորս մարտական հաշվարկ, փրկարական ուժերի վարչության եվ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:  Հայտարարվել է «հրդեհ թիվ 1 բիս»:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.44-ին, մարվել`00.17-ին:  Այրվել է ` 200 քմ մակերեսով թղթի թափոն և արտադրամասի տանիքը` 50 քմ մակերեսով:

Դիտվել է 1269 անգամ:
Print Friendly

Leave a Reply