Հանրային քաղաքականության մշտադիտարկման և բարեփոխման դրամաշնորհային ծրագիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 29, 2011 10:55

Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (Հայաստանում գրանցված և գործող հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, իրավաբանական անձանց միություններ) մասնակցելու իր` Հանրային քաղաքականության մշտադիտարկման և բարեփոխման դրամաշնորհային ծրագրին:

Քաունթերփարթ ինթերնեշնլը միջազգային հասարակական կազմակերպություն է, որն աշխատում է համայնքների և քաղաքացիների հետ ամբողջ աշխարհում` կայուն լուծումներ առաջարկելով համընդհանուր մարտահրավերների համար:

ՀՔՄԲ դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ,Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցությանե քառամյա ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ազգային և տեղական մակարդակներում աջակցել տեղեկացված և կազմակերպված քաղաքացիական նախաձեռնություններին` ավելի մասնակցային, ապակենտրոնացված, արդյունավետ և հաշվետու տեղական ինքնակառավարման խրախուսմանը զուգընթաց, որոնք էլ կհանգեցնեն ավելի ժողովրդավարական հասարակության հաստատմանը:

ՀՔՄԲ դրամաշնորհային ծրագրի նպատակն է օժանդակել Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության փորձառու կազմակերպություններին` իրենց շահերի պաշտպանության նպատակների շրջանակներում ազգային մակարդակում իրականացնելու իրենց նախաձեռնությունները և քարոզարշավները: Այս դրամաշնորհի շրջանակներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները` շահագրգիռ քաղաքացիների խմբերի ակտիվ մասնակցությամբ, կարող են մշտադիտարկել հանրային քաղաքականությունների/կանոնակարգերի/օրենքների կիրարկման գործընթացները, հանրային ծառայություններ մատուցողների որակը և քարոզարշավներ իրականացնել ուղղված համապատասխան քաղաքականությունների/կանոնակարգերի/օրենքների կամ դրանց կիրարկման բարելավմանը: Ծրագրերը կարող են, սակայն պարտադիր չէ, որ վերաբերեն հետևյալ ոլորտներին`

  • օրենսդրական գործընթացների մշտադիտարկում, քվեարկությունների արդյունքների մշտադիտարկում,
  • պետական բյուջեի կատարողականի մշտադիտարկում, բյուջեի վերլուծություն և բյուջետային լսումներ,
  • սոցիալական աուդիտներ` կանոնավոր մշտադիտարկման միջոցով և շահառուների կարծիքների հիման վրա հանրային ինստիտուտների առջև դրված ոչ-ֆինանսական նպատակների կատարման արդյունավետության գնահատում,
  • հանրային ծառայությունների որակի մշտադիտարկում քաղաքացիների մասնակցության միջոցով:

Յուրաքանչյուր դրամաշնորհային ծրագրի իրականացման համար պահանջվող գումարի չափը չպետք է գերազանցի 8 000 000 ՀՀ դրամը և կարող է օգտագործվել առաջարկվող ծրագրի վարչական, մարդկային ռեսուրսների և ծրագրային ծախսերի համար:

Քաունթերփարթն ակնկալում է յուրաքանչյուր դիմող կազմակերպության ներդրումը` առնվազն 20%-ի չափով: Ներդրումները կարող են լինել դրամական կամ ոչ-դրամական: Ներդրումները կարող են տարբեր աղբյուրներ ունենալ (համայնքներ, մասնավոր աղբյուրներ և այլն), սակայն ԱՄՆ կառավարության տրամադրած ֆինանսավորումը չի կարող դիտարկվել որպես ներդրում:

Սույն դրամաշնորհի շրջանակներում իրականացվող բոլոր ծրագրերը կարող են սկսել ոչ շուտ քան 2011թ.-ի մայիսի 15-ը: Նախընտրելի է որպեսզի ծրագրերը ավարտված լինեն մինչև 2011թ-ի դեկտեմբերի 30-ը:

Դրամաշնորհներից յուրաքանչյուրի համար կստորագրվի պաշտոնական պայմանագիր, որում կշարադրվեն դրամաշնորհի պայմանները, ինչպես նաև կողմերի պարտավորությունները:

Ներկայացվող ծրագրի առաջարկները պետք է համապատասխանեն ծրագրի առաջարկի ձևաչափին և անպայմանորեն համապատասխանեն էջերի քանակի համար նշված սահմանափակումներին:

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2011թ-ի ապրիլի 18-ը, ժ. 15:00-ը:

Դիտվել է 1171 անգամ:
Print Friendly

Leave a Reply