«Հայոց աշխարհ». Լեռնային Ղարաբաղում վտանգավոր ավիառումբ է վնասազերծվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 29, 2011 10:42
Թերթը գրում է, որ «HALO Trust» բրիտանական ոչ կառավարական կազմակերպությունը երեկ Ստեփանակերտի ծայրամասային Նոր Արեշ թաղամասում Արցախյան պատերազմի տարիներից մնացած ավիառումբ է վնասազերծել:
Ինչպես հայտնել է «HALO Trust» կազմակերպության արցախյան ծրագրերի ղեկավարի տեղակալ Յուրի Շահրամանյանը, ավիառումբը ակտիվ էր, եւ բարեբախտաբար ժամանակին տեղյակ են պահել, հակառակ դեպքում հետեւանքները կարող էին անդառնալի լինել:






Facebook
Tweet This
Email This Post
