Կալիֆոռնիայում մահացել է համակարգչային ցանցի հեղինակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2011 10:36

84 տարեկանում  մահացել է ծրագրավորող Փոլ Բերանը, որի մշակումներն են ընկած  ինտերնետի հիմքում: Գիտնականը մահացել է թոքերի քաղցկեղից: Գրոդնոյում ծնված Բերանը ( իսկական անունը`Պավել  Բարանով) XX դարի 60-ականներին Սառը պատերազմի ժամանակ աշխատել է  Սանտա-Մոնիկայի լաբորատորիայում  ԱՄՆ  Պաշտպանության նախարարության նախագծերի վրա.  այդ ժամանակ նա մի գաղափար առաջ քաշեց, որի համաձայն  համակարգչային սարքերի տվյալները հարմար է ոչ մեծ փաթեթներով փոխանցելը: Այս գաղափարն է ընկած  Արփանետ (ARPANET) ցանցի հիմքում, որը գործարկվել է 1969-ին: 1983-ին այն ժամանակ գոյություն ունեցող  դեռևս միակ ցանցը` Արփանետը անցավ տվյալների երթուղային համակարգի, որը ժամանակակից ինտերնետի որոշիչ հատկանիշն էր: 2008-ին Ջորջ Բուշ-կրտսերը Բերանին պարգևատրել է  տեխնոլոգիայի ու նորամուծությունների ոլորտում ավանդ ներդնելու  շքանշանով:  Նրա անունն ընդգրկված է Օհայոյի Աքրոնում գտնվող Փառքի սրահում:

Դիտվել է 1777 անգամ:
Print Friendly

Leave a Reply