Հանդիպել են Բակո Սահակյանը և Գրիգոր Ամալյանը

Պաշտոնական, Օրվա լուր | | March 29, 2011 10:36

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգորի Ամալյանին:

Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների կարգավորիչ մարմինների համագործակցությանն առնչվող հարցեր:

Բակո Սահակյանը ողջունել է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի եւ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրումը՝ այն համարելով կարեւոր հիմք հետագա փոխգործակցության զարգացման համար:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից հաղորդում են, որ հանդիպմանը մասնակցել է  նաև  Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը:

Դիտվել է 2030 անգամ:
Print Friendly

Leave a Reply