Ազգային արխիվում թվայնացվել Է 500 վավերագրական ֆիլմ
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | March 29, 2011 10:31
Հայաստանի ազգային արխիվը ձեռք կբերի նոր սարքավորում փաստաթղթերը թվայնացնելու համար: Ինչպես «Արմենպրես»–ի հետ զրույցում նշեց արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, այս նպատակով այժմ բանակցություններ են տարվում արտասահմանյան մի քանի ընկերությունների հետ: Առաջիկայում գնման գործընթացի հետ կապված բոլոր հարցերը կհստակեցվեն:
Ազգային արխիվը կարեւոր է համարում պահվող փաստաթղթերի թվայնացումը, որովհետեւ դա մի գործընթաց է, որը հեշտացնում է դրանց որոնումը եւ օգտագործումը: Ուսումնասիրողը, փաստաթուղթն արխիվապահոցից բերելու փոխարեն, կարող է տեղում համակարգչի միջոցով որոնել եւ գտնել այն: Փաստաթղթերի թվայնացման դեպքում դրանք քիչ կլինեն մարդկանց ձեռքում եւ չեն վնասվի:
Ազգային արխիվը դեռեւս 2009թ-ից ձեռնամուխ էր եղել ֆիլմերի թվայնացման գործընթացին: Արխիվում ընդհանուր առմամբ պահվում է 2 հազար վավերագրական ֆիլմ, 2009-2010թթ-ին թվայնացվել է շուրջ 500-ը: Ա. Վիրաբյանի խոսքով` մոտ 6 տարվա ընթացքում Ազգային արխիվում կավարտվի ֆիլմերի թվայնացման գործընթացը: Տարվա ընթացքում թվայնացվել են նաեւ Ազգային արխիվում պահվող շուրջ հազար լուսանկարներ եւ ձայնագրություններ:






Facebook
Tweet This
Email This Post
