Հաքերները կոտրել են Ավստրալիայի վարչապետի համակարգիչը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2011 10:11

Հաքերները գրոհել են Ավստրալիայի վարչապետ Ջուլիան Գիլլարդի  աշխատանքային համակարգչի վրա: Գրոհել են նաև ավստրալան պառլամենտի ներքին ցանցի վրա, որն օգտագործվում է շենքի ներսում միմյանց հաղորդագրություններ ուղարկելու համար (շենքի ներսում են  տեղակայված երկու պալատների անդամների ու նախարարների գրասենյակները):  Հետախուզության տվյալներով` «նախարարական» համակարգիչները «լրտեսվում են» 2011-ի փետրվարից:  Հանցագործության մեջ կասկածվում են չինական հետախուզական ծառայությունները: Տեղեկության  «արտահոսքի» հնարավորության մասին չի հայտարարվում: Կատարվածի մասին Ավստրալիայի արդարադատության նախարարը հրաժարվում է մեկնաբանություններ անել, սակայն ասում է, որ  ավստրալական ծառայությունները կշարունակեն օտարերկրյա գործընկերների հետ կիբեռանվտանգության վրա աշխատել:

Դիտվել է 1147 անգամ:
Print Friendly

Leave a Reply