Հոսնի Մուբարաքը տնային կալանքի մեջ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2011 9:55

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը երկիրը չի լքել. նա գտնվում է տնային կալանքի մեջ: Այսպիսի հայտարարությամբ են հանդես եկել Մուբարաքից հետո իշխանության գլուխ անցած   Եգիտոսի Գերագույն խորհրդի զինված ուժերի ներկայացուցիչները:  Այդպիսով երկրի  ժամանակավոր կառավարությունը հերքել է այն լուրերը, թե Մուբարաքը փախել է Եգիպտոսից ու թաքնվել Սաուդյան Արաբիայում: «Ալ Ահրամ»  թերթն էլ  հայտնում  է , որ Մուբարաքի հետ  կալանքի մեջ են նաև նրա ընտանիքի անդամները,  իսկ  թե երբվանից` չի ճշտվում:

Դիտվել է 1153 անգամ:
Print Friendly

Leave a Reply