Սիրիայում ձերբակալվել է օտարերկրացի բլոգեր-լրտես

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2011 9:44

Սիրիայի իշխանությունները կիրակի ձերբակալել են մի  եգիպտացու, ում կասկածում են երկրում հակակառավարական ցույցերին մասնակցելու մեջ:  Եգիպտացին , «Ալ-Մասրի Ալ Յոհում» թերթի տվյալներով, ունի 2 անձնագիր` եգիպտական ու ամերիկյան: Տղամարդը առաջ հիշյալ թերթի աշխատակից է եղել և անձնական բլոգ է վարել: Ձերբակալման մասին ռեպորտաժ է ներկայացրել սիրիական հեռուստատեսությունը ու պատմել, որ տղամարդը, որ աշխատում է որպես ինժեներ, գաղտնի այցելություն է ունեցել Իսրայել: Ինքը` ձերբակալվածը, հեռուստախցիկի առջև խոստովանել է, որ արտասահմանից գումար է ստացել լուանկարների  ու տեսանյութերի փոխանցման համար: Նկարահանումները նա արել է իր բջջային հեռախոսով: Պատմել է նաև, որ նյութերն  էլեկտրոնային փոստով ուղարկել է Կահիրե ու Կոլումբիա` վստահված անձանց: Յուրաքանչյուր լուսանկարի համար ստացել է գրեթե 100 եգիպտական ֆունտ  (17 դոլար կամ 12 եվրո): Նա հավելել է, որ մինչև Սիրիա գալը, եղել է Հորդանանում ու Իսրայելում: Ամենայն հավանականությամբ, տղամարդու` Իսրայել կատարած  այցելությունը եղել է գաղտնի` սիրիական ու իսրայելական կառավարությունների տարաձայնությունների պատճառով: Տղամարդուն   պաշտպանելու  նպատակով Facebook –ի եգիպտական ակտիվիստներն ու սոցիալական  ցանցերի օգտագործողներն  աշխատում են այդ մասին մեծ թվով մարդկանց տեղյակ պահել:

Դիտվել է 1211 անգամ:
Print Friendly

Leave a Reply