Դերասան Օնիկ Կեցոյանը մասնակցում է Աթենքի գլխավոր ներկայացումներից մեկում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 29, 2011 4:54

Դերասան Օնիկ Կեցոյանը մասնակցում է Աթենքի գլխավոր ներկայացումներից մեկում:
Շուրջ մեկ ամիս է, ինչ Աթենքի կենտրոնում բեմադրվում է մի համարձակ թատերական ներկայացում, որի գլխավոր դերում հանդես է գալիս հայ երիտասարդ դերասան Օնիկ Կեցոյանը:
«Սիներգիո» թատերասրահում ապաստանյալների և գաղթականների մերօրյա կյանքը բեմադրել է հույն ռեժիսոր Խրիստոս Ստրեպկոսը:

«Խայտաբղետ թութակ» Պիեսը ներկայացնում է երեք գաղթականների առօրյան, ովքեր էժան աշխատավարձի, ռասիզմի ու խտրականության, հանցագործության և գետոյական կյանքի ամենօրյա գոյապայքարի մեջ են:

Երեք գաղթականներին միացնողը մի խանութում վաճառվող «Խայտաբղետ թութակ»-ն է, որի տերն էլ, պատահաբար, տեղացի մի հայ կին է` Մելինան:

Թատերական ներկայացումը շարունակվելու է մինչև Զատիկի տոները:

Դիտվել է 1162 անգամ:
Print Friendly

Leave a Reply