Իրավիճակը Դամասկոսում հանգիստ է, սիրիահայ համայնքում հավաստիացնում են, որ իրենց ոչինչ չի սպառնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2011 4:23

Իրավիճակը Դամասկոսում հանգիստ է, հայ համայնքում հավաստիացնում են, որ իրենց ոչինչ չի սպառնում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչ, Արաբ գրողների միության անդամ Նորա Արիսյանը:
«Դամասկոսում անկարգություններ չկան, դասերը դպրոցներում ու համալսարաններում ընթանում են սովորականի պես: Ես այժմ պատրաստվում եմ դասախոսության գնալ համալսարան»,-ասել է նա:

Ըստ Արիսյանի, համայնքից ոչ ոք մտադիր չէ լքել Սիրիան: «Մենք գիտենք, որ շուտով բարեփոխումներ կիրականացվեն պետական կառավարման համակարգում և այն ժամանակ իրավիճակն առավել հանգիստ կդառնա: Հայերի համար տվյալ դեպքում ոչինչ չի փոխվի՝ մենք հանգիստ ապրում ենք և սատարում ենք նախագահ Բաշար ալ-Ասադին»,-ասել է Արիսյանը:

Սիրիայում հայերն ունեն դպրոց, գործող եկեղեցիներ, գործող կազմակերպություններ: Այդ արտոնությունները տարածվում են միայն հայ փոքրամասնության վրա, մյուս ազգային փոքրամասնությունները նման արտոնություններ չունեն: Սիրիայում հայերի քանակը հասնում է 100 հազարի:

Դիտվել է 2656 անգամ:
Print Friendly

Leave a Reply