Երևանը կներկայացվի Ժնևի գրքի միջազգային ցուցահանդեսում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 28, 2011 18:39
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ընդունել է Ժնևի գրքի միջազգային ցուցահանդեսի պատվիրակությանը: Ապրիլի 28-ից մայիսի 3-ը Ժնևի գրքի միջազգային ցուցահանդես-վաճառքին Երևանը ներկայացվելու է որպես 2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք: Կարևորելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին գրքի մայրաքաղաք հայտարարելու որոշումը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ այս առիթը լավագույնս կօգտագործվի գիրքը քարոզելու համար, հատկապես հաշվի առնելով, որ, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, տպագիր գրքի դերը գրեթե դուրս է մղվում առօրյայից:
Ըստ այդմ, միջոցառումները լինելու են բազմաթիվ ու բազմաշերտ. <<Փնտրելու ենք նաև ճարտարապետական լուծումներ՝ նպաստավոր պայմաններ ապահովելով գրքի վաճառքը կազմակերպելու համար>>,- նշել է քաղաքապետը:
Ընդգծելով Ժնևի ցուցահանդեսին Երևանի մասնակցության կարևորությունը՝ քաղաքապետը շեշտել է, որ կարվի ամեն ինչ Հայաստանի մայրաքաղաքն ըստ արժանվույն ներկայացնելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
