Հայ տղաների «սեքսուալ դեբյուտը» կայանում է հինականում մարմնավաճառների հետ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | March 28, 2011 17:50

Հայաստանում «սեքսուալ դեբյուտի» տարիքն իջնում է։ Ինչպես մարտի 28-ի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը, միջին տարիքը ներկայումս 15-16 տարեկանն է, այն դեպքում, երբ մի քանի տարի առաջ երիտասարդներն իրենց սեռական հարաբերություններն սկսում էին միջինը 18 տարեկանում։ Ընդ որում, այս վիճակագրությունը վերաբերում է միայ տղաներին։ Ինչ վերաբերում է աղջիկներին, ապա եթե նախկինում սեքսուալ փորձ նրանք ձեռք էին բերում 20, ապա այժմ՝ 17 տարեկանում։

Համաձայն Երեւանում տղամարդկանց շրջանում անցկացված հարցման՝ հարցվածների 60 տոկոսը կուսությունից զրկվել է 15-16 տարեկանում՝ օգտվելով հնագույն մասնագիտության տեր կանանց ծառայություններից, ինչպես նաեւ ինտիմ կապի մեջ մտնելով իրենց ընկերուհիների հետ։

Շահրամանյանի կարծիքով, տեղեկացվածության մասով վիճակը վատ է հատկապես շրջաններում, ուր երիտասարդները քիչ հնարավորություն ունեն լրացնելու սեռական կյանքի վերաբերյալ իրենց գիտելիքները եւ շատ հաճախ տեղեկատվություն ստանում են փողոցից կամ ավելի փորձառու ընկերներից։

Սեքսոպաթոլոգը նաեւ նկատեց, որ հայ աղջիկները կուսությունը պահպանելու համար նախընտրում են զբաղվել անալ եւ օրալ սեքսով։ Շահամանյանը միաժամանակ դժվարացավ պատասխանել հարցին, թե ի՞նչ վիճակում են 40-ամյա կույսերը, որոնք ժամանակին խոհեմություն են ցուցաբերել։ Նա պատասխանեց, որ հայ սեքսոպաթոլոգները պատրաստ են օգնել ինչպես 16-17 տարեկան երիտասարդներին, այնպես էլ 40 տարեկան մարդկանց։

Դիտվել է 2012 անգամ:
Print Friendly

Leave a Reply