Գարու սերմացուն կբաշխվի գյուղացիներին
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 28, 2011 17:28
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Արարատի մարզի «Մասիս» երկաթգծի կայարան, որտեղ ներկա է գտնվել Հայաստան ներմուծված գարու սերմացուի առաջին խմբաքանակի բեռնաթափմանը։ Նախատեսվում է, ավելի քան 2000 տոննա սերմացու ներկրել հանրապետություն՝ սերմնաբուծության զարգացման, այլև մի քանի հիմնական խնդիրների լուծման նպատակով:
Գյուղատնտեսության պատախանատուները կառավարության ղեկավարին զեկուցել են ներկրված սերմացուի որակի մասին, նշելով, որ առաջին վերարտադրողական սերմացուն կտրվի հանրապետության սոցիալապես անապահով համայնքների ներկայացուցիչներին։ Նախատեսվում է, որ գարու 1 կգ սերմացուից կստացվի 5-6 անգամ ավելի բերք։
Ներկրված սերմացուն կբաշխվի Լոռու, Արագածոտնի, Տավուշի, Արարատի և Արմավիրի մարզերի, իսկ առաջիկայում ներկրվող սերմացուն կտրվի բարձրադիր գոտիների գյուղացիական տնտեսություններին։






Facebook
Tweet This
Email This Post
