Դարանակում հաղթեց ՀՀԿ անդամ Վահան Մարգարյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 28, 2011 16:51

Գեղարքունիքի մարզի Դարանակ համայնքում մարտի 27-ին կայացել է համայնքի ղեկավարի եւ ավագանու վերաքվեարկություն: Ինչպես արդեն տեղեկացվել էր «Արմենպրես»-ի կողմից՝ այս տարվա մարտի 6-ին կայացած ՏԻՄ ընտրությունները Դարանակում թիվ 23 ԸԸՀ-ի կողմից ճանաչվել էին անվավեր, եւ համաձայն գործող օրենքի` 21 օր անց թեկնածուների նոր կազմով նշանակվել էր վերաքվեարկություն:

Թիվ 23 ԸԸՀ նախագահ Վարդան Նիկողոսյանն «Արմենպրես»-ի Գավառի թղթակցին տեղեկացրեց, որ 124 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 95-ը: Նախնական տվյալներով` 39 ձայն շահել է ՀՀԿ անդամ Վահան Մարգարյանը, 35 ձայն՝ նախկին գյուղապետ, ՀՀԿ անդամ Վլադիմիր Սարկիսյանը եւ 20 ձայն՝ անկուսակցական Գյուլնազ Գրիգորյանը: 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Ավագանու անդամներ են ընտրվել Արփիկ Թադեւոսյանը՝ 29 ձայն, Մամիկոն Կարապետյանը՝ 32 ձայն, եւ Լյուդմիլա Գրիգորյանը՝ 32 ձայն:

Դիտվել է 878 անգամ:
Print Friendly

Leave a Reply