Ագաթանգեղոսի փողոցում 2 մարդու են վրաերթի ենթարկել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 28, 2011 16:44
Ոստիկանության Կենտրոնականի բաժնում մարտի 26-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 15.00-ին 23-ամյա Հայկ Շ.-ն «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայով Ագաթանգեղոսի փողոցում վրաերթի է ենթարկել 54-ամյա Աշխեն Մ.-ին և 30-ամյա Հասմիկ Վ.-ին, ովքեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից հաղորդում են, որ կատարվում է քննություն:






Facebook
Tweet This
Email This Post
