Երևան-Մեղրի ճանապարհին մեկ օրում 3 մեքենա է ընկել ձորը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 28, 2011 16:40

Ոստիկանության Սիսիանի բաժնում  մարտի 26-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 06.00-ից մինչև ժամը 08.30-ի սահմաններում Երևան-Մեղրի ճանապարհի 169-րդ կմ-ին ձորակն են ընկել 42-ամյա Ռազմիկ Գ.-ի վարած «Կիա Ռիո», 33-ամյա  Մահդի Ա.-ի վարած «Պեժո-405» և 42-ամյա Գասեմ Գ.-ի վարած  «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 49-ամյա Մանիշե Խ.-ն վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության հաղորդմամբ` կատարվում է քննություն:

Դիտվել է 1203 անգամ:
Print Friendly

Leave a Reply