Տիգրան Պետրոսյանը հաղթեց Տաշքենդի մրցաշարում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 28, 2011 15:55

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված ուզբեկ առաջին գրոսմայստեր Գեորգի Աղզամովի շախմատի հուշամրցաշարում հաղթեց Տիգրան Պետրոսյանը: 9 հնարավորից 7-ական միավոր հավաքեցին Պետրոսյանը, Ուզբեկստանի ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Անտոն Ֆիլիպովը և Մարատ Ջումաևը: Սակայն լրացուցիչ ցուցանիշներով առաջինը ճանաչվեց երևանցի գրոսմայստերը: Հաջորդ տեղերը գրավեցին Ֆիլիպովը և Ջումաևը: Ստուգատեսի պարգևատրման հիմնադրամը 20 հազար դոլար էր: Առաջին, երկրորդ և երրորդ մրցանակակիրների համար որպես պարգև նախատեսված էր համապատասխանաբար 5 հազար, 3,5 հազար 2,5 հազար դոլար:

Դիտվել է 1059 անգամ:
Print Friendly

Leave a Reply