Սյուզի Քենտիկյանը շարունակեց հաղթարշավը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | մարտի 28, 2011 15:40
Գերմանիայում մարզվող և մրցելույթներ ունեցող Սյուզի Քենտիկյանը հերթական հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում: Կանանց թեթևագույն քաշային կարգի WBA,WBO, WIBF վարկածներով աշխարհի չեմպիոնուհին ութ ամսվա հարկադրական պարապուրդից հետո ի վերջո իր կարողությունները դրսևորելու հնարավորություն էր ստացել: Համբուրգի մարզապալատի ռինգում նա պարտության մատնեց մեքսիկացի Աննա Արազոլային: Կենտիկյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 28 հանդիպում և տարել է 28 հաղթանակ:
Դիտվել է 1342 անգամ:





Facebook
Tweet This