Թուրքիան արգելում է Արամ Տիգրանին հուղարկավորել Դիարբեքիրում, որտեղ նա փափագել է հողին հանձնվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 12, 2009 14:58

Արամ Տիգրան75 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի հայազգի երգիչ Արամ Տիգրանը: Ծնունդով սիրիահայ, բայց կյանքի մեծ մասը Հունաստանում անցկացրած երգիչը հանկարծամահ է եղել: Նա ավելի շատ հայտնի է թուրքերի և քրդերի շրջանում, որովհետև իր երգերի մեծ մասը, որոնց հեղինակը ինքն է, երգվել են քրդերեն:

Արամ Տիգրանը եղել է Քրդստանի բանվորական կուսակցության ցմահ առաջնորդ, այժմ` Թուրքիայի Էմրալի կղզում ցմահ ազատազրկման դատապարտված, քուրդ ազգի ազատագրական պայքարի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ամենամտերիմ և ամենավստահելի մարդը:

Արամի բոլոր հեռուստատեսային ելույթներն ու համերգներն սկսվում էին զորավար Անդրանիկին նվիրված «Վե’ր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա» հայտնի երգով և ավարտվում ազատագրական պայքարի մեկ այլ ռահվիրայի` Սերոբ Աղբյուրի հիշատակին նվիրված «Էս ինչ աղվոր դուման է» երգով:

Արամը, միաժամանակ լինելով քրդերի դատի ու անկախ պետություն ունենալու ջերմ պաշտպանը, երբեք չի մոռացել իր ինքնությունը և մշտապաես հայտարարել է, որ քրդերի իրավունքների իրականացումը չպետք է լինի հայ ազգի իրավունքների հաշվին. «Արարատը հայերինն է»,-ասում էր նա:

Երգչի կտակի համաձայն` նրան պետք է թաղեն Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում, սակայն թուրքական իշխանություններն արգելում են Արամի մերձավորների պահանջի կատարումը` պատճառաբանելով, թե նա Թուրքիայի քաղաքացի չէ: Թուրք իշխանությունների պատասխանն արդեն հասցրել է բորբոքել քրդերի և նրա երաժշտության սիրահարների ցասումը:

Դիտվել է 1971 անգամ:
Print Friendly

Leave a Reply