Գիտնականները Համաշխարհային օվկիանոսում նկատել են քամու ուժգնացում ու ալիքների բարձրության աճ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 28, 2011 14:27
Ուժգնացող քամիները բարձր ալիքներ են առաջացնում Համաշխարհային օվկիանոսում, ամենայն հավանականությամբ, կլիմայի գլոբալ տաքացման հետևանքով:
Այդ մասին են վկայում Մելբուռնի տեխնոլոգիական ինստիտուտում մշակված արբանյականերով կատարված ուսումնասիրությունները: Գիտնականներն ուսումնասիրելով 1985-2008 թթ տվյալները` պարզել են, որ օվկիանոսներն ու ծովերն ավելի փոթորկուն են դարձել: Օրինակ, Հարավային Ավստրալիայի ափերին ամենաբարձր ալիքի միջին բարձրությունը հասնում է 5-10 մ, իսկ ամենաուժգին քամիներն այժմ 10% ավելի արագ են փչում, քան առաջ:
Ընդհանուր առմամբ, ողջ աշխարհում, տարեցտարի ալիքների բարձրությունն ավելանում է 0,25%, իսկ փոթորիկները փչում են 0,5% արագ:
Հարավային կիսագնդում այդ փոփոխություններն ավելի տեսանելի են , քան հյուսիսայինում: Քամիների արագացում ու ալիքների էլ ավելի մեծացում Երկրագնդի տարբեր վայրերում ու տարբեր ժամանակներում միշտ էլ գրանցվել է, սակայն առաջին անգամ է ապացուցվել, որ դա էլ գլոբալ օրինաչափություն է, որի պատճառը մնում է Երկրագնդի գլոբալ տաքացումը: Դրա հետևանքները ծայրահեղ վտանգավոր կարող են լինել:






Facebook
Tweet This
Email This Post
