Պիցցան` ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 28, 2011 13:55

Իտալիան հանդես է եկել ավանդական նեապոլիտանական պիցցան համաշխարհային ոչ նյութական մշակութային արժեքների շարքը դասելու առաջարկությամբ:

Հարցման արդյունքներով պարզվել է, որ երկրի մեծ մասը ցանկանում է ազգային այդ ուտելիքը տեսնել մյուս մշակութային արժեքների կողքին, ինչպիսիք են ծիսակատարությունները, ավանդույթները, տոներն ու արհեստները:

Նմանատիպ առաջարկություն են արել նաև   Կրեմոնայում վիոլոնչելների արտադրության, Վիարեջիոյի կառնավալի առնչությամբ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի  պահպանության ներքո գտնվող  համաշխարհային մշակութային արժեքների ցանկը ստեղծվել է 2003-ին:

Դիտվել է 1227 անգամ:
Print Friendly

Leave a Reply