Հանդիպեցին Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները

Պաշտոնական, Օրվա լուր | | March 28, 2011 13:25

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով Թեհրանում էր գտնվում աշխատանքային այցով Իրան ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում,  երեկ հանդիպեց Իրանի արտգործնախարար Ալի Ակբար Սահելին:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Զրուցակիցները վերահաստատեցին փոխշահավետության վրա հիմնված երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման եւ ամրապնդման պատրաստակամությունը:

Էդվարդ Նալբանդյանը, կարեւորելով երկկողմ մակարդակի պարբերական շփումները, իր իրանցի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան:

Դիտվել է 1941 անգամ:
Print Friendly

Leave a Reply