Հրդեհ Սունդուկյան փողոցի հանրախանութներից մեկում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 28, 2011 12:59

Մարտի 26-ին՝ 03.34-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի թիվ 9 շենքի 1-ին հարկում գտնվող հանրախանութում:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եվ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:  Այրվել է «Եվա և Սյուզի» ՍՊԸ-ի հանրախանութի հրուշակեղենի բաժինը` 20քմ և առաստաղը` 50քմ մակերեսով:

Նույն օրը՝ժամը 11.23-ին, տեղեկատվություն է ստացվել, որ  հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Փարպի գյուղի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.30-ին, մարվել`12.40-ին:  Այրվել է խաղողի այգու տարածքում 1,5 հա խոտածածկույթ և պահեստավորված անասնակեր` 1 տ:

Նույն օրը՝ժամը 19.53-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի հարակից տարածքում:  Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.55-ին, մարվել`21.10-ին:   Այրվել է Հ.Պողոսյանի և Գ.Միրզոյանի համատեղ սեփականություն հանդիսացող այգու տարածքում 6000 քմ մակերեսով խոտածածկույթ և 20 խնձորի տնկի:

Մարտի 27-ին՝ժամը 14.40-ին,  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում` նախկին ջրահան կայանի հարակից տարածքում:   Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ­վարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.10-ին, մարվել` 15.34-ին:  Այրվել է 500 քմ մակերեսով խաղողի այգի` մասնակի, 2000 քմ մակերեսով խոտածածկ տարածք և 3 պտղատու ծառ:

Նույն օրը՝ժամը 15.10-ին,  ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Կարբի գյուղի գերեզմանա­տան հարակից տարածքում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ­վարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.45-ին, մարվել`15.57-ին:  Այրվել է Ո.Ավետիսյանին պատկանող 700 քմ մակերեսով խնձորի այգին` 40 տնկիներով և 4300 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Նույն օրը՝ժամը 15.46-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Արծվա­նիկ գյուղում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ­վարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.38-ին, մարվել`18.11-ին:  Այրվել է Հ.Սահակյանին պատկանող անասնագոմի տանիքը`56 քմ մակերեսով և այնտեղ պահեստավորված 100 հակ անասնակերը:

Նույն օրը՝ժամը 18.48-ին, ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակ քաղաքի Թամազյան փողոցի վերջնամասում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ­վարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.00-ին, մարվել`19.10-ին:  Մասնակի այրվել են Մ.Թամրազյանին և Ա.Ճանճապանյանին պատկանող այգիները, համա­պա­տաս­խանա­բար` 800քմ և 400 քմ մակերեսով:

Նույն օրը՝ժամը 18.48-ին,  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վ/Չարբախի 6-րդ փողոցի  հարակից տարածքում` Հրազդան գետի ափին:   Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ եվ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.45-ին, մարվել`20.05-ին:  Այրվել է 1500 քմ մակերեսով խոտածածկ տարածք և եղեգնուտ:

Դիտվել է 998 անգամ:
Print Friendly

Leave a Reply