Արարատի մարզում ջրագծի վթարից փլուզվել է ճանապարհի 15 կմ հատված

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 28, 2011 12:38

Մարտի 25-ին`ժամը 09.40-ին,  տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Սիս գյուղի մոտ տեղի է ունեցել ջրագծի վթար, որը սպառնում է ճանապարհի երթևեկելի մասի անվտանգությանը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ Հրազդան գետից դեպի դրենաժային համակարգ տանող բետոնե խողովակաշարի խողովակներից մեկը քանդվել է: Արտամղվող ջրի շիթը (հոսող ջուրը) ողողել է ավտոճանապարհի ստորին հողաշերտը, ինչից փլուզվել է ավտոճանապարհի մոտ 15 քմ հատված: «Սադե-Բլեսկ կոնսորցիում» շինարարական կազմակերպության կողմից իրականացվում են վթարա-վերականգ­նողական  աշխատանքներ:

Մասիս-Սիս ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքները մասամբ ավարտվել են, ճանապարհը երթևեկելի է:

Դիտվել է 869 անգամ:
Print Friendly

Leave a Reply