Ինչու ֆրանսուհիները չեն գիրանում

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 28, 2011 12:10

Չնայած ֆրանսիացիների համադամասիրությանը, ֆրանսուհիները կարողանում են բարեկազմությունը պահպանել մինչև խորը ծերություն: Ֆրանսուհիների կառուցվածքը միշտ էլ գեղեցիկ սեռի նախանձն է շարժել: Ինչպես ամեն հանճարեղ բան, սա ևս իր ծիծաղելիության աստիճան պարզությունը ունի: Ուտել սիրող ֆրանսուհիները մի բան լավ գիտեն, պետք է ուտել հանգիստ, անշտապ ու ամեն անգամ այդ վայելքը պետք է 20 րոպեից պակաս չտևի:

Ճարպակալումը եվրոպական շատ երկրների համար մեծ մտահոգություն է : Օրինակ, Մեծ Բրիտանիայում այն մեծ անհանգստության տեղիք է տալիս, քանի որ գեր մարդկանց թիվը տարեցտարի շատանում է: Պատճառը սննդի հանդեպ վերաբերմունքն է. մեծամասնության համար  ուտելու վրա կես ժամ ծախսելը պարզապես անթույլատրելի շքեղություն է . չէ որ այդ ժամանակը կարելի է ծախսել ավելի լուրջ բաների վրա, իսկ ուտել կարելի է նաև քայլելու ընթացքում: Այնպես որ, գիրության պատճառը  ոչ թե սննդի որակն  է, այլ սնունդն ընդունելու մշակույթի բացակայությունը:

Ֆրանսիացի սննդաբաների առաջարկած  խորհուրդներից է. առաջինը` հարկավոր է սնունդ ընդունել օրական 2 անգամ. Մի տուփ չիփսը կամ էլ մի կտոր թխվածքն ու կարկանդակը չեն հագեցնում, սակայն ավելացնում են կալորիաները: Հնարավոր է, որ ոչ բոլոր ֆրանսիացիներն են սննդի հարցերում կարգապահություն դրսևորում, սակայն շատերն են համոզված, որ երկու անգամ ընտանիքի հետ սեղանի շուրջ հավաքվելն ապահովում է ծաղկուն ու պայծառ արտաքին տեսքը: Սնունդը ոչ միայն պետք է  դանդաղ ու լավ ծամել (առնվազն 20-30 անգամ շարժելով ծնոտները) , այլև վայելել ընտանիքիդ կամ էլ սեղանակիցներիդ  ընկերակցությունը: Բացի այդ, հակառակ այն տարածված կարծիքի, թե ֆրանսիացիները շատ են ուտում, սխալ է, նրանք ուտում են դանդաղ:


Դիտվել է 3097 անգամ:
Print Friendly

Leave a Reply