Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դադարեցրել է 6 ընկերությունների գործունեության լիցենզիան

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 12, 2009 15:14

7373_mՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում որոշել է դադարեցնել 6 ընկերությունների  շարժական ռադիոկապի ցանցի և  բազային ռադիոկայանի շահագործումը`ռադիոհաճախականությունների շահագործման համար ՀՀ պետական բյուջեին ունեցած 3 միլիոն 760 հազար դրամ պարտքի պատճառով: Այս ընկերություների աշխատանքն արդեն մեկ անգամ հանձնաժողովը կասեցրել է. սա այս ընկերությունների պարտքերի չվճարման երկրոդ դեպքն է:

Եվս 2 ընկերություն 10-օրյա ժամկետ են խնդրել` ունեցած պարտքը վճարելու համար: Եթե մինչ այսօր աշխատանքային օրվա ավարտին նրանք էլ հանձնաժողովին չներկայացնեն վճարման անդորագիրը, նրանց գործունեությունը ևս կդադարեցվի: Ի դեպ 2 ընկերություն հասցրել են նիստի ընթացքում ներկայացնել սեփական պարտքի վճարման անդորրագրերը. հանձնաժողովը նրանց լիզենցիան չի դադարեցրել:

Հանձնաժողովը որոշել է երկարաձգել «Վիցի գրուպ» ՍՊԸ կողմից «Հախում» փոքր հիդրոէլեկտրակայանի վերաբերյալ տեխնիկական և բնապահպանական փորձաքննության փաստաթղթերը հանձնաժողով ներկայացնելու ժամկետը մինչև 2010թ. փետրվարի 1-ը: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը տեղեկացրել է, որ սա առաջին երկարաձգումն է, իսկ ընկերության ներկայացուցչին իրազեկել է, որ հաջորդ անգամ հաստատված ժամկետում չներկայացնելու դեպքում ֆինանսական տույժ կսահմանվի:

«Արմենպրես»-ը գրում է, որ հանձնաժողովն այսօր ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն է տրամադրել նաև «ԱՐՄԵՆԻԱ TV» և «TV 5» ընկերություններին` 10 տարվա ժամկետով:

Դիտվել է 1143 անգամ:
Print Friendly

Leave a Reply