Փոխըմբռնման հուշագիր կստորագրվի

Պաշտոնական, Օրվա լուր | | March 28, 2011 12:31

Մարտի 29–ին, ժամը 15.30–ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առանձնասենյակում (հասցեն` Դավիթաշեն, 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8) տեղի կունենա հանդիպում  Շվեդիայի արտակարգ իրավիճակների քաղաքացիական պլանավորման գործակալության պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում Փոխըմբռնման հուշագիր կստորագրվի ՀՀ ԱԻՆ և  Շվեդիայի արտակարգ իրավիճակների քաղաքացիական պլանավորման գործակալության միջև:

Շվեդիայի պատվիրակության կազմում են  ղեկավար  Աննելի Բեռգհոլմ Սոդերը, ծրագրի ղեկավար` Գաբրիելա Գաբրիելյանը,  անվտանգության խորհրդատուներ Գուստավ Էհրենգրենը  և  Էրիկ Մատիսոնը:

2006-2009 թթ. ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայությունը համագործակցել է Շվեդիայի արտակարգ իրավիճակների քաղաքացիական պլանավորման գործակալության և Էստոնիայի փրկարար ծառայության հետ` «Հայաստանում քաղաքացիական պաշտպանության հնարավորությունների զարգացում» հայ-շվեդ-էստոնական եռակողմ ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 900.000 ԱՄՆ դոլար:

Ծրագրի շրջանակներում աշխատանքներ են իրականացվել արձագանքման համակարգերի, իրավասու անձանց ու կազմակերպությունների միջև կանխարգելման ոլորտում համագործակցության, հասարակության իրազեկվածության, հաղորդակցության ցանցերի, հրշեջ-փրկարարական կազմավորումների ուսուցման ուղղությամբ: Հայաստանի փրկարար ծառայությանը տրամադրվել է «Վոլվո»  մակնիշի հրշեջ-փրկարարական մեքենա, փրկարարական  գույք և հանդերձանք:

Շվեդ և էստոնացի փորձագետները դասընթացներ են կազմակերպել հայ հրշեջ-փրկարարների համար:

Դիտվել է 955 անգամ:
Print Friendly

Leave a Reply